ՀՀ ԱԱԾ-ն պարզել է, որ զինծառայողը, որը ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից։ Այս մասին հայտնում են ծառայությունից։
Նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ։
Փոխանցվել է զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:
Քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա դատախազի որոշմամբ վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: