Մահացել է Armenia Today լրատվական կայքի խմբագիր Աշոտ Գարեգինյանը։ Ընկեր, ուսուցիչ, համախոհ, բացառիկ տաղանդավոր լրագրող, թարգմանիչ, խմբագիր․․․ Սա անդառնալի կորուստ է նրա ընտանիքի, մեզ՝ իր գործընկերների համար։ Armenia Today-ի խմբագրությունն անկեղծ ցավակցություն է հայտնում հարազատներին ու ընկերներին։
Աշոտ Գարեգինյանը ծնվել է Երևանում 1960 թվականի օգոստոսի 5-ին։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի անվան Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը։
Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտել է 1982 թվականին։ Եղել է ТАСС, Интерфакс լրատվական գործակալությունների, «Օգոնյոկ» և «Երիտասարդ տեխնիկ» ամսագրերի, Մոսկվայի պետական հեռուստառադիոհեռարձակման МИР ընկերության թղթակից։
Վերջին տարիներին նա համագործակցել է մի շարք հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ։