Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել: Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ՝ Ակաշ Պաննուն և Քշիթիջ Սաոն հեծանվային ճամփորդության ուղևորվեցին Հայաստանում հյուսիսից հարավ՝ 1 200 կմ երկարությամբ: Նրանց մի քանի կիլոմետրով միացել էր նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալին:
Դեսպանը մեծ ոգևորությամբ շեշտել է, որ ճամփորդությունը նվիրված է ԵՊԲՀ-ի 100-ամյակին, ինչպես նաև Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
Նախաձեռնությանը ողջունելու էր եկել նաև Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, որը բարի ճանապարհ և հաջողություն մաղթեց նրանց: