Դեպքի առթիվ Դատախազությունը քրգործ է հարուցել, ուղարկել Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով Խաչիկ գյուղի բնակչի վերաբերյալ հրապարակումներին։ Նա նշեց, որ նպատակահարմար է դեպքի վերաբերյալ մանրամասները ճշտել ՔԿ-ից։
Կապ հաստատեցինք ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ, որը ArmeniaToday-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քիչ անց դեպքի առնչությամբ հաղորդագրություն են տարածելու, և այս պահին մանրամասներ հայտնել չի կարող։
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղից 60-ամյա բնակիչ Ա. Խ.-ն հունիսի 4-ին անհետացել է և որպես հավանական տարբերակ՝ նշվել էր առևանգումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ լուրերի՝ նա վերադարձվել է։