SHANTNEWS.am-ը գրում է․
«Հուլիսի 13-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հրապարակվել, որ Մերձմոսկվայում «ծեծի է ենթարկվել» 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որն ավելի ուշ սրտի կաթվածից մահացել է։
Նյութի կապակցությամբ այսօր SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է ներկայացրել Կարեն Տեր-Խաչատրյանի բարեկամուհին՝ Քնարիկ Ղազարյանը:
Նա տեղեկացրել է որ Կարեն-Տեր Խաչատրյանը մահացել է սրտի կաթվածից: Նա պարբերաբար ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ: Ղազարյանը նշել է, որ հրապարակված տեղեկություններն այն մասին, թե Կարեն Տեր-Խաչատրյանին ծեծել են, չի համապատասպանում իրականությանը: Հետևաբար չեն համապատասխանոմ իրականությանն այն լուրերը, թե «տղամարդու մարմնի վրա եղել են կապտուկներ, քերծվածքներ և հեմատոմաներ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։