Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացանք պրոդյուսեր և հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին: Նրա պայծառ հիշատակը կմնա Ռուսաստանում նրա բազմաթիվ ընկերների սրտերում», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ ։
Ավելի վաղ Armenia Today հաղորդել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան մասին: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հենց դատարանի նիստերի դահլիճում։