Հուլիսի 19-ին, 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-24-ն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին, 23-ին կնվազի 4-5 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։