Երևանում քաղաքում չսահմանված և չնախատեսված վայրերում աղբ թափելու համար քաղաքացիները կտուգանվեն։ Որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանը։
Նախագիծն արդեն հանրային քննարման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով առաջարկվում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Հավելենք, որ մինչ այդ տուգանքը կազմում էր 50 հազար դրամ, իսկ հիմա քաղաքապետարանն առաջարկում է 200.000 դրամ (500 դոլար) տուգանք սահմանել աղբը սխալ տեղում թափելու համար։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: