Այս պահի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Մետրոպոլիտենի բոլոր մուտքերը փակ են, քաղաքացիները տարհանված են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում մանրամասնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս պահին կատարվում են ռումբի հայտնաբերման գործողություններ։
Այլ տեղեկություններ այս պահին դեռ չկան։
Հիշեցնենք՝ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: