Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը:
«Տեղեկացնում ենք, որ միջոցառման անցկացման ընթացքում՝ ժամը 12:00-16:00-ը, մուտքը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կլինի ազատ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: