Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հուլիսի 22-ին հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։
Նշվում է, որ կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։