Ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արշամ Մանուկյանի քույրը: Այս մասին տեղեկանում ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Արդեն գիտենք ինչի համար ենք ապրում, ում համար ենք ապրում: Ինձ համար կյանքի մի նոր էջ բացվեց: Ամեն անգամ փոքրիկիս գրկելուց, սիրելուց սիրտս լցվում է: Չգիտեմ՝ հպարտություն եմ զգում, թե հուզմունք»,-պատմում է Արշամ Մանուկյանի մայրը՝ Արմինե Մանուկյանը:
Արշամ Մանուկյանի քրոջն Անգելինա են կոչել:
Մանրամասները՝ տեսանյութում: