Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկել են մշտադիտարկման 4-օրյա այցերը Տավուշի սահմանամերձ գյուղերում։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա տեղեկացրել է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցերի ընթացքում աշխատանքներ կիրականացնեն բնակիչների սոցիալական, իրավական, կրթական, տնտեսական և անվտանգային հիմնախնդիրներն ուսումնասիրելու և նրանց իրավունքների իրացման հետ կապված խնդիրները վեր հանելու նպատակով: