ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել։
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից՝ նշելով, որ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը:
Մանրամասները՝ տեսանյութում։