Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։