Հուլիսի 28-ին` ժամը 16։40-ին, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Այս մասին հայտնում է Լոռու մարզային փրկարարական վարչությունը։
Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ ԱԻՆ-ի ուժերով` թռչունը կենդանաբանական այգի է տեղափոխվել։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։