Երևանում վերսկսվեցին հայկական ազգային պարերի բաց դասերը, որոնք Երևանում կազմակերպում է «Կարին» ժողովրդական երգի-պարի համույթը՝ հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:
2005 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ Գինոսյանը և համույթի պարողները մայրաքաղաքի տասնյակ բնակիչների և հյուրերի սովորեցնում են զգալ և հասկանալ հայկական ազգային պարը։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը նշեց, որ բաց դասերն անցկացվում 2005 թ.-ից սկսած: Նա հստակեցրեց, որ ազգային պարերի դասերն անցկացվել են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, Ջավախքում և Սփյուռքում:
«Վերջին 10 տարիների ընթացքում, սկսած մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, մենք այդ միջոցառումներն իրականացրել ենք «Գաֆէսճեան» հիմնադրամի տարածքում՝ բաց երկնքի տակ, բայց վերջին 3 տարիների ընթացքում համաճարակի և պատերազմի պատճառով այդ միջոցառումները դադարեցվել են։ Այսօր մենք վերադառնում ենք «Գաֆէսճեան» հիմնադրամի տարածք։ Ամեն ամսվա վերջին ուրբաթ այստեղ անցկացվելու են հայկական պարի բաց դասեր», – հայտնեց նա։
Գինոսյանը նաև պատմել է, որ արդեն 7-8 տարի Հայաստանի շուրջ 400 դպրոցներում ազգային երգերի և պարերի դասեր են անցկացվում: «Մենք կարծում ենք, որ այդ միջոցառումների ու դասերի միջոցով ժողովուրդը կվերադառնա իր արմատներին»,-նշեց նա։