ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնեք, որ հուլիսի 29-ի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռի կործանման պատճառով: