Հուլիսի 30-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հերթական անգամ փոխանցել է 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։
Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուներն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար: