Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն Instagram-ի իր էջում հրապարակել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ Bohemian Rhapsody երգը։
Մեյը նաև նշել է, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի Starmus միջազգային փառատոնը, որի կարգախոսն է՝ «50 տարի Մարսի վրա»։ Տոնը նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Սպասվում է, որ մեր երկիր կգան 8 Նոբելյան մրցանակակիրներ։ Եվ նաև երաժիշտներ՝ Ռիկ Ուեյքմեն, Սերժ Թանկյան, Անդրեյ Մակարևիչ, Տիգրան Համասյան և Ապոլոնի որդիները։ Ընդհանուր առմամբ, փառատոնն ակնկալում է 3-5 հազար հյուր ամբողջ աշխարհից։