Արցախում օգոստոսի մեկից սկսված լարվածությունը դեռ պահպանվում է:
ԱՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Իսկ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ և 19 վիրավոր:
Թեմայի շուրջ Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում, հետաքրքվել ենք, թե, ըստ մեր համաքաղաքացիների, ինչով է պայմանավորված ադրբեջանական ագրեսիան Արցախում:
Ինչպես արդեն հայտնի է՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները ստիպված են մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները:
Armenia Today-ը պարզել է նաև քաղաքացիների տեսակետն այս հարցի շուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում: