Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Զոհվածների ծնողները հանդիպում են պահանջում են նախարարի հետ:
Բացի նախարարի հետ հանդիպում պահանջելուց, ծնողնեը նաև այլ խնդիրներ են բարձրաձայնում:
Պատերազմում զոհված Վլադիմիր Կակոյանի հայրը՝ Իշխան Կակոյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ծնողներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի ի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:
«Մեր զինակից ընկերներն են ասել, որ վաշտը մնացել է առանց հրամանատարի: Քյարամյանը ասում է, որ օգնություն է ուղարկել, բայց չի հասել: Քյարամյանն ի՞նչ է արել, որ ստացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան, տղաներն են կռվել, ինքը 17 կմ հեռու է եղել»,- մտահոգություն հայտնեց զոհածի հայրը:
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողերն ու հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի առջև: Զոհված զինծառայողների ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները: