Հայաստանում ԿԽՄԿ առաքելությունը ներկայացրել է 2022 թ.-ի հունվար-հունիս ամիսների գործունեության հաշվետվությունը։
Կոմտիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին տվյալներ են հաղորդել անհայտ կորած, ազատազրկված և մահացած անձանց հետ կապված իրենց գործունեության մասին։
Նշվում է, որ ավելի քան 1,450 զանգ և այց եղեկ անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում:
«4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում»,-հայտնում են Կարմիր խաչից։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ 8 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 66 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ։
Մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ)։ Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել են հետմահու և կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման հավաքածու, ԴՆԹ անջատումից առաջ նմուշների մշակման հատուկ
սարքավորում (կրիոգեն մանրացման սարք)։ 2 խորհրդատվական այց է կատարվել ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա ԿԽՄԿ-ի գենետիկայի մասնագետների կողմից` ԴՆԹ թեստավորման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացով աջակցելու նպատակով։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել էր, որ հայկական կողմն ունի ռազմագերիների երկու ցուցակ. պաշտոնական՝ 38 հաստատված ռազմագերիներով և այլ ցուցակով, որոնց գերեվարման փաստը հաստատված չէ ադրբեջանական իշխանությունների կողմից։
Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում։