Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։