Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱՆ-ն 61 տուժածի և 3 զոհի մասին է հայտնել։