Հայաստանում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանությունները խորին ցավակցություն են հայտնել Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդագրության մեջ։
Դեսպանատները շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր վիրավորներին։
Հայաստանում Չինաստանի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 18 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։