Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ունենք հաստատված անհետ կորած 19 քաղաքացու մասին ահազանգ և 6 զոհի մասին տեղեկատվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում 911 թեժ գծի միջոցով հոգեբանական աջակցություն է ստացել 15 քաղաքացի։ Նա հավելեց, որ շների կողմից հայտնաբերված հետքերի հատվածում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ և այդ մասով տեղեկություն դեռ չի կարող հաղորդել։
«ԱԻՆ-ի ուժերը բավարար են, աշխատում ենք հերթափոխով։ Առավելագույն աշխատանքների դեպքում էլ քաղաքացիները կունենան դժգոհություններ, սակայն հավատացնում եմ, աշխատանքները ոչ մի վայրկյան չեն դադարելու»,- ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Պայյթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։