ԱԻՆ կայքը թարմացրել է անհետ կորածների ցանկը, և այժմ որոնվում է 6 քաղաքացի։ ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն տեղեկացրել է, որ անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացի Լյուբա Գրիբովան ողջ ու առողջ է: Անհետ կորած են համարվում՝
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ և Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․ և անձը չպարզված երկու քաղաքացու դի։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին, ժամը 14։38-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։