15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ ՀՀ-ում Իրանի դեսպանատնից հայտնեցին, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։ Անհետ կորած քաղաքացիներն են․
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։
իշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։