Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում օգոստոսի 17-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված միչև օգոստոսի 18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 17-ին և 18-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: