Որոնողափրկարարական ախատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, հիմա էլ հովացման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դեռևս ունենք երկու անհետ կորած քաղաքացի, 16 զոհված անձանցից մեկի ինքնությունն էլ պարզված չէ։ Եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կա անհետ կորած մեկ քաղաքացի։
«Տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբաչ որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա։ Մասնագետներ ենք հրավիրել նախարարության սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,- ասաց փոխնախարարը։
Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքների ավարտն անմիջականորեն կապված է որոնվող քաղաքացու հայտնաբերման հետ։ Գրիգորյանը հստակեցրեց, որև տարածքի մոտ 70%-ը մաքրվել է․ աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ապամոնտաժվելու է։ Ներկա պահին մասնագետներն աշխատում են՝ փլուզման վտանգի բարդությունը հասկանալու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել և խոշոր հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։