ԱԻՆ փրկարարական ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանը ներկայացրել է «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման աշխատանքների բարդության պատճառները։
«Այստեղ աշխատելը շատ բարդ էր այն առումով, որ փլուզումն ու պայթյունը զուգակցվել է հրդեհի բռնկամբ։ Շատ բարձր ջերմաստիճան է եղել, ծուխ, այրվել են պլաստմասե, թունավոր նյութեր, որոնք նույնպես խոչընդոտել են աշխատանքներին»,-նշել է ԱԻՆ աշխատակիցը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած են համարվում 2 քաղաքացի։