«Սուրմալու»-ի տնօրինությունը ցավակցություն է հայտնել առևտրի կենտրում տեղի ունեցածի կապակցությամբ։
«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» առևտրի կենտրոն)-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ տնօրինությունն ու ողջ անձնակազմը խորապես ցավակցում են օգոստոսի 14-ին («Սուրմալու՛» առևտրի կենտրոն)-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին՝ կիսելով այս ահռելի կորուստն ու անտանելի վիշտը։
Ցավով պետք է ընդունենք, որ իսկապես ողբերգություն է տեղի ունեցել, որի հանդեպ անտարբեր չի մնացել և ոչ մի գիտակից քաղաքացի: Բոլորս էլ դժվարին օրեր ենք ապրում և պարտավոր ենք հաղթահարել այս վիշտը՝ նեցուկ դառնալով մեկս մյուսին, աջակցենք և հնարավոր ամեն բան անենք, որ գոնե մի փոքր սփոփենք անմեղ զոհերի հարազատներին և տուժած հայրենակիցներին: Բոլոր զոհերին՝ երկնային խաղաղություն, իսկ տուժածներին սրտանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:
Խաղաղություն, համբերություն և ուժ բոլորիս»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։