Նիժնի Նովգորոդն ու Երևանը կարող են քույր քաղաքներ դառնալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Открытый Нижний» պորտալը, հայտարարել է քաղաքապետ Յուրի Շալաբաևը Հայաստանի մայրաքաղաքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Քաղաքապետը նշել է, որ Նիժնի Նովգորոդը Երևանի հետ շփման շատ կետեր ունի։ Նա կարծում է, որ քաղաքները կարող են համագործակցել շատ ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն, սպորտ։
Բացի այդ, Շալաբաևը նշել է սոցիալ-տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորության կարևորությունը։ «Հուսով եմ, որ հեռանկարում մենք կստորագրենք եղբայրացման մասին համաձայնագիրը և կշարունակենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները», – հավելել է Պրիվոլժսկի մայրաքաղաքի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ևս նշեց, որ քաղաքների միջև առկա է փոխըմբռնում և գործընկերային հարաբերություններ զարգացնելու ցանկություն:
Նա նաև հավելել է, որ քաղաքները չպետք է համատեղ աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն մշակույթի մասով։ Նրա խոսքով՝ մեծ հեռանկարներ կան նաև սոցիալական ոլորտում, երիտասարդների միջև փոխհարաբերությունների, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում։