ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օգոստոսի 28-31-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Կուրսկ)՝ էներգետիկ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն: