Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ ՀՕՄԿ-ն։
Երևանում գոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։