Գլխավոր դատախազությունից հրաժարվել են հանդիպել այսօր այդ կառույցի մոտ ցույց իրականացնող զոհվածների հարազատների հետ։
«Ես չեմ կարող ասել, թե դա ինչ հետևանքների կբերի, բայց սա բարոյական ճգնաժամի մասին է խոսում», – Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ բազմիցս է նշվել, որ այս իշխանություններն իրական նպատակ չունեն՝ բացահայտելու այն պատկերը, ինչը կապված է պատերազմի հետ։ «Բայց այն, որ զոհվածների ծնողների հետ շփումներ չեղան, սա առաջին հերթին բարոյական ճգնաժամի մասին է վկայում», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։