Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով։ Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 4-ին, 5-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 1-3 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։