Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սաղմոսավանքում մասնակցում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկնոջ Facebook-յան էջից։
«Սաղմոսավանում ընթանում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող «Ճախրուկներ», «Արևային զանգակներ», «Գյումրու երեխաների տուն», «Մայրի» կենտրոնների և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» երաժշտական խմբերը»,- գրել է վարչապետի տիկինը: