Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հյուսիս-արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ: Սեպտեմբերի 8-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։