«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջևան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրև ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի:
Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում և երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը»:
«Հրապարակ»-ի աղբյուրը հայտնում է` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան և այլևս չկրկնեն:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: