Երևանում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։