Armenia Today-ը հարցում է անկացրել Երևանում՝ հասկանալու, թե արդյոք քաղաքացիները գո՞հ են սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, նպաստների ավելացման մասին կառավարության որոշումից: Դրանց չափերը դառնում են 31 600 դրամ ՝ ավելանալով 3 000 դրամով։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 7,1, զինվորական կենսաթոշակները՝ 6,8 տոկոսով:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը դարձնել 46 000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36 000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33 000 դրամ։
Նշենք, որ թոշակներն ու նպաստները կավելանան 16 600 կենսաթոշակառուի, 5 186 զինթոշակառուի և շուրջ 75 000 նպաստառուի համար։
Ինչպես պարզ դարձավ հարցումից, հանրության մեծ մասը դժգոհ է և կարծում է, որ համատարած գնաճի պայմաններում 3000 դրամի ավելացումը գրեթե հարց չի լուծում:
«Ամեն ինչ թանկացել է… ինչի՞ց գոհ լինենք, էս երկրի ինչի՞ց գոհ լինենք, Փաշինյանից գոհ ենք, բայց մյուսներից՝ չէ, 3 000 դրամն ինչ է, ապրել հնարավո՞ր է»,- ասում են հարցվածները:
Մանրամասենրը՝ տեսանյութում: