Ռուս սթենդափ արտիստ Գարիկ Հովհաննիսյանին արգելել են մուտք գործել Վրաստան. երիտասարդին թույլ չեն տվել երկիր մտնել, չնայած այն բանին, որ նա համերգներ էր ծրագրել և բնակարանի վարձակալության պայմանագիր էր կնքել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանին հսկիչ անձնակազմին հայտնել է, որ երկու համերգ է ծրագրել. նրանցից մեկը պետք է կայանար Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Բաթում քաղաքում։ Բացի այդ, նա սահմանապահներին ծանուցել է, որ ունի վեց ամսով վարձակալել է բնակարան, սակայն նրան պաշտոնապես արգելել են մուտք գործել երկիր։
Նախկինում Հովհաննիսյանն արդեն բախվել է Վրաստան մուտք գործելու խնդրի հետ։ Հուլիսին նա ասել էր, որ փորձել է մուտք գործել երկիր, սակայն իրեն թույլ չեն տվել։ Ինչպես այս, այնպես էլ նախորդ դեպքում մերժման որևէ հիմնավորում չի տրվել։