Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: