Հայաստանի արժութային շուկայում եվրոն, դոլարը և ֆունտը ամրապնդել են իրենց դիրքերը դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 419,26 դրամ միջին կշռված գնով: Ամերիկյան արժույթը վաճառվում է 430,26 դրամ միջին կշռված գնով կամ 1,47 դրամով ավելի նախորդ օրվա գնից։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը առքի ժամանակ 413,18 դրամ է կազմել՝ թանկանալով 1,73 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 431,76 դրամ միջին կշռված գնով, ինչը 1,61 դրամով ավելի է նախորդ օրը առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.54 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.20 դրամ միջին կշռված գնով՝ 0.02 դրամով ավելի սեպտեմբերի 16-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.46 դրամ միջին կշռված գնով, ինչը 0.30 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքն աճել է 0.16 դրամով՝ կազմելով 494.25 դրամ։