Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու և մոտակա երկրների այլ քաղաքներ չվերթների ավիատոմսերը սպառվել են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո, գրում է РБК-ն։
Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։ Մոսկվայից Երևան տոմսերը հասանելի են միայն սեպտեմբերի 24-ին (62 հազար ռուբլի, մոտ 420 հազար դրամ):
Մոսկվայից Բաքու ուղիղ չվերթի տոմս Аэрофлот -ից կարելի է գնել ևս սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով։