ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ը։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։
Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն, իր հերթին, կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքաների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։