Երևանում և մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 29-ին օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +29-ից +31:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արցախում այսօր ցերեկն սպասվում է +28-ից +32, գիշերն օդի ջերմաստիճանը +13-ից +17 է: