Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը՝ նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է +24-ից +27 աստիճան տաքություն: Հոկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է +10-ից +13, ցերեկը՝ +27-ից +31 աստիճան տաքություն: